Ուղղափառության միջխորհրդարանական համագումարի հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ
Սեպտեմբերի 30-ին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը հիմնվելով քրիստոնեության և ժողովրդավարության սկզբունքների և արժեքների վրա` կոչված է մշտական կապ ապահովել տարբեր պետությունների խորհրդարանականների և ուղղափառ քրիստոնյաների միջև, հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Ուղղափառության միջխորհրդարանական համագումարը իր խոր մտահոգությունն է հայտնում Ղարաբաղյան հակամարտության և ռմբակոծվող քաղաքացիական ենթակառուցվածքների վերաբերյալ:
Համագումարը խորապես անհանգստացած է մարդկային կորուստների համար և տարածաշրջանում տիրող իրավիճակով, և կոչ է անում երկու կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործուղությունները:
Համագումարը հորդորում է բոլոր մասնակից կողմերին առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ մարդկային կյանքեր փրկելու համար:
Համագումարը նաև կոչ է անում երրորդ երկրներին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են վտանգել հետագա խաղաղությանն ու կայունությանը, սրել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել լայնածավալ պատերազմի», նշվում է գրության մեջ: