Շարունակվում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի այցը Հայաստան
Շարունակվում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի այցը Հայաստան:
Մայիսի 7-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Վրաց պատրիարքը այցելեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Նախագահական նստավայրից երկու հովվապետերը ուղղվեցին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով կառուցված տաճարում Վրաց Պատրիարքն իր խոնարհումը բերեց Հայոց առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքներին: Այնուհետեւ երկու եկեղեցիների գահակալները մեկնեցին Երեւանի Նորագավիթ թաղամասում գտնվող Սբ. Հարություն վրացական եկեղեցի: