Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովին
Դեկտեմբերի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովին :
Բարի գալուստ մաղթելով հարգարժան հյուրին հայոց նվիրական հոգեւոր կենտրոն Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետն անդրադարձավ հայ-ռուսական դարավոր բարեկամությանը` հույս հայտնելով, որ ապագայում է°լ ավելի պիտի զարգանան մեր երկու երկրների միջեւ առկա տնտեսական եւ մշակութային կապերը:
Շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն ընդունելության համար` ՌԴ Պետական Դումայի նախագահն անդրադարձավ Հայաստան կատարած իր այցի մանրամասներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց այն ուշադրության եւ հագատարության մասին, որ ՌԴ իշխանությունները ցուցաբերում են հայ համայնքի հանդեպ: Խոսվեց նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Տ. Հովակիմ աբղ. Մանուկյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը: