Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ, կոնգրեսական Ժոզեֆ Քրոուլիին
Կիրակի, օգոստոսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ, կոնգրեսական Ժոզեֆ Քրոուլիին: Սա պրն. Քրոուլիի անդրանիկ այցն էր Հայաստան եւ հայոց հոգեւոր կենտրոն` Մայր Աթոռ Սբ. Էջմիածին:
Ողջունելով կոնգրեսականի այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Հայրապետը ծանոթացրեց հյուրին Հայ Եկեղեցու պատմությանը եւ հարուստ հոգեւոր դարավոր ժառանգությանը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կոնգրեսական Քրոուլիին հայկական տարբեր խնդիրների շուրջ նրա ծավալած գործունեության համար:
Հանդիպման ընթացքին խոսվեց նաեւ հայոց պատմամշակութային եւ հոգեւոր հուշարձանների պահպանության խնդրի մասին մասնավորաբար Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` կոնգրեսական Քրոուլիին հավաստիացրեց, որ այս այցը Հայաստան վերջինը չի լինի:
Սբ. էջմիածին այցելության ժամանակ կոնգրեսականին ուղեկցում էին իր աշխատակազմի ղեկավար Քրիսթոֆեր Մաք Քենըլը եւ վերլուծաբան Սարիկ Արմենյանը: