Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Խարկով
Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց Ուկրաինայի հայոց թեմ, ուր Խարկով քաղաքում օգոստոսի 24-ին Վեհափառ Հայրապետը կկատարի նորակառույց Ս. Հարություն եկեղեցու օծումը:
Ս. Հարություն եկեղեցու օծման արարողությունը ներառված է Խարկովի հիմնադրման 350-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Եկեղեցու հիմքերը դրվել են դեռեւս 2000թ. հուլիսի 1-ին: Այն Արեւելյան Ուկրաինայի առաջին հայկական եկեղեցին է: Նախատեսվում է եկեղեցական համալիրն ամբողջացնել նաեւ կիրակնօրյա դպրոցով եւ այլ շինություններով, որոնք կծառայեն հայ համայնքի հոգեւոր-մշակութային կյանքի արդյունավետ կազմակերպմանը:
Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Խարկովի շրջանի մարզպետի, Խարկովի քաղաքապետի, Խարկովի Նիկոդիմ միտրոպոլիտի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:
Վեհափառին ուղեկցում են Տ. Ներսես արք. Պոզապալյանը եւ Տիրան աբղ. Պետրոսյանը` որպես գավազանակիր: