Նոր նշանակումներ
Հոկտեմբեր 11-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ Տ. Մարկոս վարդապետ Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ: Մեկ այլ Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ Տ. Աբգար աբեղա Հովակիմյանը հոկտեմբեր 11-ից հոգեւոր սպասավորության է կոչվել Սյունյաց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: