Նոր նշանակումներ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կառույցներում եւ թեմերում:
Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Սյունյաց Թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանը նշանակվել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) խորհրդի նախագահ` շարունակելով կատարել թեմակալ առաջնորդի պարտականությունները:
Մեկ այլ տնօրինությամբ Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսուչ Տ. Բագրատ աբղ. Գալստանյանը նշանակվել է Տեղեկատվական Համակարգի խորհրդի նախագահ:
Տ. Սարգիս քհն. Չոփուրյանը, Տ. Մաղաքիա քհն. Օհանյանը եւ Տ. Վաչե քհն. Հայրապետյանը ծառայության են կոչվել Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմում: Թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանի տնօրինությամբ քահանաները իբրեւ հոգեւոր հովիվներ իրենց ծառայությունն են բերելու Ս. Պետերբուրգում, Վոլգոգրադում եւ Աստրախանում: