Նոր նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում

Նոր նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում 16.11.2005

Հոկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ 21 քահանաներ, իբրև հոգևոր հովիվներ, ծառայության են կոչվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զանազան թեմերում` թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների իշխանության ներքո:

Տ. Սեբեոս քհն. Ղալաչյանը, Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանը և Տ. Մաշտոց քհն. Հակոբյանը հոգեւոր ծառայության են նշանակվել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմում, Տ. Դերենիկ քհն. Միքայելյանը և Տ. Զգոն քհն. Աբրահամյանը` Արարատյան Հայրապետական թեմում, Տ. Գարեգին քհն. Արսենյանը և Տ. Ներսես քհն. Ռուշանյանը` Արագածոտնի, Տ. Մեսրոպ քհն. Մկրտչյանը` Արցախի թեմ, Տ. Սիմեոն քհն. Տեր-Մկրտչյանը և Տ. Գևորգ քհն. Տեր-Բարսեղյանը` Գեղարքունյաց, Տ. Վրթանես քհն. Բաղալյանը, Տ. Ստեփանոս քհն. Մարգարյանը, Տ. Թորգոմ քհն. Մարգարյանը և Տ. Մաշտոց քհն. Ստեփանյանը` Գուգարաց, Տ. Շնորհք քհն. Մաթևոսյանը և Տ. Շահան քհն. Միրզոյանը` Կոտայքի, Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը և Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը` Շիրակի, Տ. Խաչատուր քհն. Քեսաբլյանը, Տ. Հուսիկ քհն. Նուրիջանյանը և Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը` Սյունյաց թեմերում:

Քահանաներից 18-ը նորաօծներն են, ովքեր 40-օրյա պահեցողության շրջանից հետո, նախորդ կիրակի իրենց անդրանիկ սբ. պատարագն են մատուցել տարբեր եկեղեցիներում: