Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ 13.11.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Հոգեշնորհ Տ. Գրիգորիս աբեղա Շոխիկյանը, ազատվելով Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակում ստանձնած պարտականություններից, կոչվել է ուսման Մեծ Բրիտանիայում:

Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան Հոգևոր Ճեմարանի վերակացուի պարտականություններից ծառայության է կոչվել Հոգևոր Ճեմարանում՝ որպես փոխտեսուչ՝ կարգապահական գծով: