Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ 30.11.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

Ավարտած նկատելով Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի ծառայությունն Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում` Հայր Սուրբը նշանակվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն:

Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արցախի թեմում