Նոր նշանակում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել է նոր նշանակում:
Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսչի պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում՝ առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո: