Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ալեքսանդր Ա Ջուղայեցու (Ամենայն Հայոց Կաթողիկոս, 1706-1714) «Գիրք Ատենական» և Գևորգ վարդապետ Մխլայիմի «Ճշմարիտ նշանակութիւն կաթուղիկէության», «Վկայութիւնք հայրապետաց յաղագս միոյ բնութեան Քրիստոսի» և «Յաղագս պահոց» աշխատությունները, որոնք հրատարակության է պատրաստել Ախթալայի Ս. Աստվածածին վանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը:
18-րդ դարի աստվածաբանական մտքի խոշոր ներկայացուցիչներից են Ալեքսանդր Ա Ջուղայեցի Կաթողիկոսը և Գևորգ վարդապետ Մխլայիմը, ովքեր իրենց հոգևոր գործունեության ամբողջ ընթացքում պայքարել են հանուն Հայ Եկեղեցու դավանանքի անաղարտության:
Գիրքը հրատարակվել է Ջորջ և Արփիկ Շահբազյանների մեկենասությամբ՝ ի հիշատակ իրենց ծնողների՝ Հովակիմ և Սառա Շահբազյանների: