Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 16.07.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հույն Ուղղափառ Եկեղեցու միտրոպոլիտ Երեմիա Ֆունդասի «Հին Կտակարան. բովանդակությունը և աստվածաբանությունը» երկի հայերեն թարգմանությունը: Աշխատությունը հունարենից հայերեն է թարգմանել Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը:

Գիրքը Հին Կտակարանի ամբողջական և համակողմանի մի ուսումնասիրություն է, որտեղ ի նկատի են առնված Հին Կտակարանին վերաբերող նորագույն ուսումնասիրությունների արդյունքները: Հեղինակը նաև չի անտեսել Աստվածաշնչագիտության մի շարք ուղղությունների, օրինակ՝ սկզբնաղբյուրների, խմբագրությունների և օժանդակ գիտությունների քննության եղանակները, հատկապես սուրբգրային հնագիտության եզրահանգումները և այլն:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Լևոն սարկավագ և Արաքսի Զենյան» հիմնադրամի: