Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատի» ժառանգության ուսումնասիրությանը նվիրված 10-րդ հրատարակությունը` ««Արարատ»-ի բնագիրները» երկհատորյակի Ա հատորը, որը հրատարակության է պատրաստել Սուսաննա Նահապետյանը: Գրքի դասակարգումն ու խմբագրումը կատարվել է պ.գ.դ. Գևորգ Տեր-Վարդանյանի կողմից:
Երկհատոր այս գիրքն իր մեջ ափոփում և ցուցադրում է «Արարատ» հանդեսի հրատարակման ամբողջ ընթացքի՝ 1868-1919 թթ. 52 տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնաթերթի, միաբանության և նրա առանձին անդամների բնագրական հետաքրքրությունների և իրագործումների ընդհանուր, ամբողջական պատկերը:
Գրքի առաջին հատորում հրատարակված են պատմագրական, վավերագրական, հայ մատենագրության և միջնադարյան հայ գրականության տարբեր ասպարեզների վերաբերող շատ արժեքավոր թվով 79 բնագրեր:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: