Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԳԻՐԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԳԻՐԸ 03.05.2006

Խոր վշտով տեղեկացանք Երեւան-Սոչի ուղերթի օդանավի կործանման եւ բազմաթիվ զոհերի մասին: Սգում ենք այս մեծ ու անսպասելի կորուստը աղետից զոհվածների հարազատների եւ համայն մեր ժողովրդի հետ:

Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի` Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների բոլոր հարազատներին ու մերձավորներին:

Աղոթում ենք առ Աստված, որ Իր երկնային բարձունքներում լույսերի մեջ ընդունի զոհվածների հոգիները եւ պարգեւի երանական խաղաղություն: Հայցում ենք, որ Տերը Սուրբ Հոգու շնորհով համբերություն եւ մխիթարություն պարգեւի հանգուցյալների հարազատներին` վերապրելու կորստյան վիշտը:

Մշտահունչ աղոթք եւ աստվածային օրհնություն աղետից զոհվածների հիշատակին: Ամեն:

 

Վշտակցությամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ