Մրցույթ՝ ուսուցչի թափուր հաստիքի համար

Մրցույթ՝ ուսուցչի թափուր հաստիքի համար 18.05.2023

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է «Հայոց լեզու և գրականություն» և «Երաժշտություն» առարկաների ուսուցիչների ընդունելություն:

Ուղևորության, կեցության և բժշկության ծախսերը հոգում է Հայոց մարդասիրական ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

Անձնագրի պատճենի 1 օրինակ՝ առնվազն 4 տարվա վավերականությամբ,

Սոցիալական քարտի պատճենի 1 օրինակ,

Աշխատանքային գրքույկ,

Դիպլոմի պատճեն,

Ինքնակենսագրություն,

Բժշկական տեղեկանք,

Լուսանկար՝ 4 հատ (5 սմ x 5 սմ)․ լուսանկարի թվային տարբերակը հարկավոր է ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ նշելով անունը և ազգանունը։

Մկրտության վկայական:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, մինչև 2023 թվականի մայիսի 31-ը, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00:

Հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:

Տեղեկությունների համար զանգահարե՛ք (010) 517 283 հեռախոսահամարով։

Էլ․ փոստ՝ [email protected], [email protected]