Մոսկվայում տեղի ունեցավ Կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթաժողովը նախապատրաստող մասնագետների հանդիպումը

Սույն թվականի մայիսի 25-26-ը Մոսկվայում, Դանիլովսկի հյուրանոցում տեղի ունեցավ Կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթաժողովը նախապատրաստող մասնագետների հանդիպումը, որը կազմակերպվել էր Ռուսաստանի միջկրոնական խորհրդի կողմից:

Հանդիպմանը մասնակցեցին քրիստոնյա, մուսուլման, հուդայական, բուդդիստ եւ հինդու 60 ներկայացուցիչներ Ալբանիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Բահրեյնից, Բուլղարիայից, Բոսնիա-Հերցոգովինայից, Չինաստանից, Եգիպտոսից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վատիկանից, Հնդկաստանից, Իրանից, Իսրայելից, Իտալիայից, Ղրղստանից, Լատվիայից, Լիբանանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Սիրիայից, Թուրքիայից, Միացյալ Թագավորությունից եւ ԱՄՆ-ից:

Մասնակիցները մտքեր փոխանակեցին եւ քննարկումների թեմաներ առաջարկեցին Կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթաժողովի համար, որը տեղի է ունենալու սույն թվականի հուլիսի 3-5-ը Մոսկվայում Մեծ Ութնյակի Պետերբուրգյան հանդիպումից առաջ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածինն այդ հանդիպմանը ներկայացնում էր Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը: