Միջթեմական երիտասարդական ներկայացուցչական ժողով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Հունվարի 23-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեւի ունեցավ միջթեմական երիտասարդական ներկայացուցչական ժողով` Տ. Հովնան արք. Տերտերյանի նախագահությամբ: Ժողովին մասնակցում էին Հայաստանի թեմերի երիտասարդական միությունների ներկայացուցիչներ: Հավաքը, որ նախապատրաստական բնույթ էր կրում, նպատակ ուներ նախանշելու այն ծրագրերը, որոնք հիմք կծառայեն Հայ Եկեւեցու երիտասարդական ընդհանուր կենտրոնի ստեւծման համար:
Երիտասարդական այս նոր կազմակերպության առաջին պատգամավորական համագումարը նախատեսվում է այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում: Այդ օրերին նախատեսվում են նաեւ ուխտագնացություններ Հայաստանի եւ Արցախի տարբեր սրբավայրեր: