Միածնաէջ Մայր Տաճարում Ավագ հինգշաբթի մատուցվեց Ս. Պատարագ
Մարտի 24-ին` Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Միածնաէջ Մայր Տաճարում, առավոտյան կատարվեց Ապաշխարողաց կարգը:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մասնակցեց Միջօրեի ժամերգությանը, որի ավարտին Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ:
Պատարագի սրբազան արարողության ընթացքում ընթերցվեց Ս. Բարսեղ Կեսարացու ճառը: