Մեծ պահքին դպրոցականների կողմից Մայր Տաճարում ընթերցվեց Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը
Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծ պահքի շրջանում ՀՀ տարբեր հանրակրթական դպրոցների շուրջ 100 աշակերտներ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում ընթերցեցին Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի «Հաւատով խոստովանիմ» աղոթքները:
Հանգստյան ժամերգության ընթացքում «Հաւատով խոստովանիմ» աղոթքները մատուցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի, Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան Ν 4 հիմնական դպրոցի, Երևանի Գ. Էմինի անվան Ν 182 ավագ դպրոցի և Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան Ν 9 հիմանկան դպրոցի սաները: