Մեծ Պահքի ուրբաթ օրերին «Հաւատով խոստովանիմ»-ը Մայր Տաճարում կընթերցվի դպրոցականների կողմից

Մեծ Պահքի ուրբաթ օրերին «Հաւատով խոստովանիմ»-ը Մայր Տաճարում կընթերցվի դպրոցականների կողմից 19.02.2016

Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծ Պահքի շրջանում` ուրբաթ օրերին, Հանգստյան ժամերգության մեջ զետեղված Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի (1166-1173 թթ.) «Հաւատով խոստովանիմ» աղոթքները Մայր Տաճարում կընթերցվեն Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտների կողմից:

Փետրվարի 19-ին աղոթքները կասվեն Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտների կողմից: