Մեծ պահքի խոկման արարողություն բուհերի ուսանողների համար Մայր Տաճարում

Մեծ պահքի խոկման արարողություն բուհերի ուսանողների համար  Մայր Տաճարում 23.03.2018

Մարտի 26-ին` ժամը 18:30-ին, Ավագ Երկուշաբթի, Գևորգյան Հոգևոր Ճեմարանը կազմակերպել է խոկման արարողություն Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` ամփոփելու համար Մեծ Պահքը և նշանավորելու Ավագ Շաբաթվա սկիզբը:

Արարողությանը մասնակցելու են հոգևորականներ, աշխարհական դասախոսներ, համալսարանների ռեկտորական և դասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր համալսարանների ուսանողներ, ինչպես նաև զինվորականներ:

Այս առթիվ սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու միասնական աղոթքին: