Մայր Աթոռում կազմակերպվեց ամանորյա ընթրիք արցախցի ընտանիքների մասնակցությամբ
Դեկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվել էր միաբանական ընթրիք, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռի հովանու ներքո ապաստան գտած արցախցի ընտանիքները։
Երեկույթին Ամենայն Հայոց Հայրապետն իր հայրական պատգամն ու օրհնությունը բերեց հայրենազրկված արցախցիներին, հորդորելով ապագայի նկատմամբ լավատեսությամբ, զորեղ հավատքով, անկոտրում կամքով ու հույսով հաղթահարել իրենց առջև ծառացած մարտահրավերները և դժվարությունները, իրենց զավակներին դաստիարակել քաջարի ոգով ու հայրենյաց սիրով։
Նորին Սրբությունը, բարի և օրհյնալ տարի մաղթելով արցախից բռնի տեղահանված հայորդիներին ու միաբանությանը, հայցեց Տիրոջ օգնականությունը մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի համար։