Մայր Աթոռի միաբանությունն աղոթեց Մերձավոր Արևելքի երկրներում խաղաղության վերահաստատման համար
Դեկտեմբերի 22-ին Մայր Աթոռի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը:
Հայր Սուրբը, խոսելով օրվա խորհրդի մասին, իր քարոզում անդրադարձ կատարեց Մերձավոր Արևելքի երկրներում տիրող ծանր իրավիճակին` կոչ անելով աղոթք բարձրացնել նաև այդ երկրների և դրանցում կայք հաստատած հայորդիների համար:
Ս. Պատարագի ընթացքում Մայր Աթոռի միաբանությունն աղոթեց Մերձավոր Արևելքի երկրներում խաղաղության վերահաստատման համար: