Մայր Աթոռը հայտարարում է Ավագ Շաբաթվա ծրագիրը

Մայր Աթոռը հայտարարում է Ավագ Շաբաթվա ծրագիրը 18.03.2016

Մայր Աթոռը սիրով հայտարարում է 2016 թ-ի Ավագ Շաբաթվա եւ Զատկական արարողությունների ժամանակացույցը: Բոլոր արարողությունները տեղի կունենան Ս. Էջմիածնի Մայր Տաճարում: Աշխարհասփյուռ մեր հավատացյալներին հրավիրում ենք մասնակցելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը նվիրված արարողություններին: Աշխարհասփյուռ հայ համայնքը կարող է դիտել Զատկական Սուրբ Պատարագը կիրակի օրը` Մարտի 27-ին, Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում, որը կհեռարձակվի արբանյակային կապի միջոցով: Միջազգային հեռուստատեսության հեռարձակման ծրագիրը կհրապարակվի շուտով:

ԾԱՂԿԱԶԱՐԴ – Մարտ 20

10:00 – Անդաստանի կարգ (Աշխարհի չորս կողմերի օրհնություն), որից հետո կկատարվի Երեխաների օրհնության կարգ 
11:00 - Սուրբ Պատարագ 
17:30 - Դռնբացեք

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ – Մարտ 22
(Տասը կույսերի հիշատակության օր)

17:30 - Երեկոյան ժամերգություն

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ – Մարտ 24
(Մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից հաստատված Խորհրդավոր ընթրիքի հիշատակություն)

07:30 - Առավոտյան ժամերգություն եւ Կարգ ապաշխարողաց
10:30 - Սուրբ Պատարագ
16:00 - Ոտնլվայի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի կողմից իր՝ 12 առաքյալների ոտքերը լվանալը: Արարողությունը կկատարվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
19:00 - Խավարման կարգ՝ ի հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության եւ չարչարանքների:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ – Մարտ 25
(Մեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելության հիշատակության օր)

12:00 - Խաչելության կարգ:
17:30 - Թաղման կարգ, որի ավարտին կկատարվի նախատոնակ: Այդ ընթացքում Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը թափորի ուղեկցությամբ հանդիսավորապես կտարվի Մայր Տաճարի բակ: Արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ – Մարտ 26
Ճրագալույց Սուրբ Զատկի

17:30 - Երեկոյան ժամերգություն, որին կհաջորդեն սուրբգրային ընթերցվածքներն ու Դանիել մարգարեի թուղթը, ապա կմատուցվի Ճրագալույցի Ս. Պատարագ:

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ – Մարտ 27
(Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն)

10:30 - Հայրապետական Ս. Պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը կուղղի աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին:

Մեռելոց – Մարտ 28

10:30 - Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հոգեհանգստի արարողություն: