Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գտնվող հինգ բարեգործական ճաշարանները վերաբացվում են
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի մարտ ամսվանից սկսած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գտնվող հինգ բարեգործական ճաշարանները փակվել էին։
Այժմ բարեգործական ճաշարանները վերաբացվում են։ Ս/թ սեպտեմբեր ամսից առաջինը իր գործունեությունը վերսկսում է էջմիածնի բարեգործական ճաշարանը, այնուհետև Երևանում գտնվող Արաբկիրի և Նորքի, ինչպես նաև Վանաձորի բարեգործական ճաշարանները։
Բարեգործական ճաշարաններից կարող են օգտվել սոցիալապես անապահով անձինք․
Ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները,
Միայնակ կենսաթոշակառուները,
Հաշմանդամները,
Փախստականները,
Գործազուրկները,
և այլ սոցիալապես խոցելի անձինք։
Ճաշարանների շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-17։00-ն, կամ զանգահարել 010 517178 և 094 430641 հեռախոսահամարներով։