Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար
Մրցույթ N 1
Մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար «Հայոց մեծ դարձը» թեմայով.
Նկարը պետք է ստեղծել ռեալիստական գեղանկարչության սկզբունքների համաձայն.
Իրադարձությունը ներկայացնել Արածանի գետի ափին՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրության («Ագաթանգեղոս Հայոց պատմություն», Երևան, 1983, էջ 463-467).
Սբ Գրիգոր Լուսավորչին և Սբ Տրդատ արքային, պետական ավագանուն, զորականներին, հոգևորականությանն ու ժողովրդին պատկերել Դ դարին բնորոշ զգեստավորմամբ.
* Սբ Գրիգոր Լուսավորչին կարելի է պատկերել նաև այսօր կիրառվող Հայրապետական զգեստավորմամբ.
Տեսարանի մեջ պատկերել թագավորական և եկեղեցական նշանակները.
Նկարի վերին հատվածը պետք է լինի կիսաշրջանաձև, բարձրությունը՝ 315 սմ, լայնությունը՝ 200 սմ, կատարված յուղաներկով, կտավի վրա.
Էսքիզը (կամ էսքիզները) պետք է լինի 70x50 սմ.
Էսքիզները ներկայացնել գույնով (ըստ ցանկության՝ յուղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նյութերով, կարելի է նաև խառը տեխնիկայով).
Էսքիզների մրցույթի վերջնաժամկետն է 01 հոկտեմբեր, 2019 թ.
Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Թանգարանների գրասենյակ (010/517-234).
Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մեջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե: Նույն ծածկագիրը նշվի էսքիզի կամ էսքիզների վրա.
Էսքիզի (կամ էսքիզների) համար հայտարարված մրցույթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրավունք: Ավարտուն աշխատանքի համար կվճարվի 5.000.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը).
Մրցույթը շահած հեղինակի հետ կկնքվի պայմանագիր, որից հետո հեղինակը նախատեսված գումարից կստանա 20% կանխավճար.
Ավարտուն աշխատանքի վերջնաժամկետը՝ 10 ապրիլ, 2020թ.
Մրցույթ N 2
Մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար «Տեսիլք Լուսավորչի» թեմայով.
Նկարը պետք է ստեղծել ռեալիստական գեղանկարչության սկզբունքների համաձայն.
Տեսիլքը ներկայացնել գիշերվա մթության մեջ՝ Վաղարշապատում, թագավորական պալատի մերձակայքում՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրության («Ագաթանգեղոս Հայոց պատմություն», Երևան, 1983, էջ 415-427).
Սբ Գրիգոր Լուսավորչին պատկերել Դ. դարին բնորոշ զգեստավորմամբ (առանց ծիսական հանդերձանքի).
Տեր Հիսուս Քրիստիոսին պատկերել՝ հայրենի հողին կանգնած և ձեռքին լուսաճառագ ուռը, Երկինքը բացյալ՝ Հայր Աստծո և Սուրբ Հոգու խորհրդանշական պատկերների (Է և աղավնի) երևմամբ.
Մայր Տաճարը և մյուս եկեղեցիները (Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե, Սբ Շողակաթ) ներկայացնել այսօրվա ճարտարապետական տեսքով և լուսեղեն գծագրությամբ.
Նկարի վերին հատվածը պետք է լինի կիսաշրջանաձև, բարձրությունը՝ 315 սմ, լայնությունը՝ 200 սմ, կատարված յուղաներկով, կտավի վրա.
Էսքիզը (կամ էսքիզները) պետք է լինի 70x50 սմ.
Էսքիզները ներկայացնել գույնով (ըստ ցանկության՝ յուղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նյութերով, կարելի է նաև խառը տեխնիկայով).
Էսքիզների մրցույթի վերջնաժամկետն է 01 հոկտեմբեր, 2019 թ.
Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Թանգարանների գրասենյակ (010/517-234).
Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մեջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե: Նույն ծածկագիրը նշվի էսքիզի կամ էսքիզների վրա.
Էսքիզի (կամ էսքիզների) համար հայտարարված մրցույթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրավունք: Ավարտուն աշխատանքի համար կվճարվի 5.000.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը).
Մրցույթը շահած հեղինակի հետ կկնքվի պայմանագիր, որից հետո հեղինակը նախատեսված գումարից կստանա 20% կանխավճար.
Ավարտուն աշխատանքի վերջնաժամկետը՝ 10 ապրիլ, 2020 թ.: