Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կատարվեց հոգեհանգստյան արարողություն
Հոկտեմբերի 27-ին, Սբ. Խաչի գյուտի տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ:
Հավարտ Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ 1999թ. հոկտեմբեր 27-ին ՀՀ Ազգային Ժողովում կատարված ոճրագործության նահատակների` ԱԺ Նախագահ Կարեն Դեմիրճյանի, Վարչապետ Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Միքայել Քոթանյանի, Լեոնարդ Պետրոսյանի, ինչպես նաեւ օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Մշակույթի Տանը կատարված սոսկալի ահաբեկչության զոհերի:
Եկեղեցականների դասն աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի Տերը խաղաղության եւ լույսի ներքո պահի զոհերի հոգիները` երկնային օրհնություն շնորհելով նրանց շիրիմներին: