Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչները կմասնակցեն ԱՄՆ Արեւմտյան թեմի ժողովներին
Ապրիլի 29-ից մայիսի 2-ը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմում տեղի կունենա թեմական-պատգամավորական ժողով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից ժողովներին կմասնակցեն Տ. Պարույր քհն. Ավետիսյանը եւ Տ. Խորեն քհն. Կիրակոսյանը: ԱՄՆ այցի ընթացքում արժանապատիվ քահանա հայրերը կայցելեն նաեւ թեմի եկեղեցիներ եւ ծուխեր: