Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչները կմասնակցեն ԱՄՆ Արեւելյան թեմի ժողովներին

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչները կմասնակցեն ԱՄՆ Արեւելյան թեմի ժողովներին 22.04.2004

Ապրիլի 26-28-ը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմում տեղի կունենա թեմի հոգեւորականների հավաք, իսկ ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 1-ը` թեմական-պատգամավորական ժողով:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից ժողովներին կմասնակցեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը եւ Տ. Ասողիկ քհն. Կարապետյանը: ԱՄՆ այցի ընթացքում արժանապատիվ քահանա հայրերը կայցելեն նաեւ թեմի եկեղեցիներ եւ ծուխեր: