Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը խորը մտահոգությամբ տեղեկացավ Զորիկ սրկ. Աբեշյանի անհետացման մասին
Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմակալ առաջնորդ Տ. Մովսես եպս. Մովսիսյանից Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը խորը մտահոգությամբ տեղեկացավ, որ հոկտեմբերի 10-ին Վլադիկավկազի Սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու սպասավոր Զորիկ սրկ. Աբեշյանը եկեղեցի գնալու ճանապարհին անհետացել է: Հոկտեմբերի 10-ից սկսյալ իրավապահ մարմիններն աշխատանքներ են իրականացնում բարեշնորհ Զորիկ սարկավագին հայտնաբերելու համար:
Ամենայն Հայոց Հայրապետն ամենօրյա կապի մեջ է թեմակալ առաջնորդի հետ: