Հոգեհանգիստ Մայր Աթոռ Մ. Էջմիածնում

Հոգեհանգիստ Կ. Պոլսի հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Շնորհք արք. Գալոատյանի ծննոյան 90-ամյակի առթիվ՝ նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Մարտի 9-ին՝ Մայր Աթոռ Մ. Էջմիածնում, Մեծի Պահոց Արտաքսման կիրակի օրր Մ. Պատարագ մատուցվեց։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Գնելաբղ. Մողոմոնյանր։ Հրնթացս սրբազան արարողության հավուր պատշաճի քարոզ խոսեց Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան արք. Պալիոզյանր՝ անդրադառնալով օրվա խորհրդին։

Հավարտ Մ. Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Մ.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց մասնավոր հոգեհանգիստ՝ Կ. Պոլսի հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Շնորհք արք. Գալոատյանի ծննդյան 90-ամյակի առթիվ։