Հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականների հանդիսավոր թափորով առաջնորդվեց Միածնաէջ Մայր Տաճար: Նորին Սրբությունը Մայր Տաճարի Ավանդատուն-թանգարանից դուրս բերեց Աստվածամուխ Ս. Գեղարդը հավատացելոց օրհնության և երկրպագության համար:
Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին՝ հայցելով Աստծո պահպանությունն ու օգնականությունն ամենքին:
Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: