Հայրապետական տնօրինություն մարդասիրական ճեմարանի վերաբերյալ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ տիկին Սոնյա Ջոնն ազատվել է Կալկաթայի հայկական մարդասիրական ճեմարանի ղեկավարի պաշտոնից:
Ճեմարանի ղեկավարի պարտականությունների իրականացման համար Նորին Սրբության կողմից նշանակվել է ժամանակավոր հանձնախումբ՝ գլխավորությամբ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանի։ Ճեմարանի վարչական կառավարչի պարտականությունները շարունակում է կատարել Տիգրան սրկ. Բաղումյանը։։