Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր վշտակցությունն է հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին եւ Իրաքի համայն ժողովրդին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր վշտակցությունն է հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին եւ Իրաքի համայն ժողովրդին 02.08.2004

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով տեղեկացավ Իրաքի թեմական վարչությունից օգոստոս 1-ին Իրաքում տեղի ունեցած ահաբեկչության դեպքերի մասին, որոնց հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ, վնասվել են քրիստոնեական չորս եկեղեցիներ, ընդ որում Հայ կաթոլիկ եկեղեցին: Իրաքի թեմի առաջնորդարանը եւ եկեղեցիները հարձակման չեն ենթարկվել:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր վշտակցությունն է հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին եւ Իրաքի համայն ժողովրդին, մաղթում ապաքինում վիրավորներին` աղոթելով, որ Արեւելքում հաստատված քրիստոնյա ու իսլամ ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ խաղաղ գոյակցությունը չվտանգվի նմանօրինակ դատապարտելի բռնարարքներով, խաղաղությունը վերականգնվի տարածաշրջանում եւ իրաքաբնակ ժողովուրդը ձեռնամուխ լինի իր ապահով եւ բարեկեցիկ կյանքի կերտմանը: