Հայ եկեղեցին դատապարտում է մորմոնների գործողությունները

Հայ եկեղեցին դատապարտում է մորմոնների գործողությունները 22.04.2003

Հայ եկեղեցին, ինչպես բոլոր ավանդական քրիստոնեական եկեղեցիները, խստորեն դատապարտում են «Մահացածների համար փոխանորդ» մկրտությունները՝ որպես փրկության և Աստծո ողորմությունը ստանալու միջոց: Ինչպես հաստատել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկու առաքյալները, նույն կերպ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քսան դար շարունակ պահպանել է իր ուղղափառ հավատքը։ Հայաստանի առաջին լուսավորիչները՝ Սբ. Թադեոսն ու Սբ․ Բարդուղիմեոսը ճշմարիտ հավատքը բերեցին հայ ժողովրդին, և չորրորդ դարի սկզբին Հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դարձավ այն միջոցը, որով ժողովուրդը կատարեց իր Մեծ դարձը։
Մորմոնական աղանդի կողմից նշանավոր հայերի «մկրտության» մասին վերջերս հրապարակված զեկույցը ծիծաղելի և զավեշտալի է։
Նրանք ո՛չ իրավունք ունեն, ոչ էլ իրավասություն «մկրտելու» մահացած քրիստոնյա հայի։ Սա վիրավորանք է աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի նկատմամբ, որը բազմիցս նահատակվել է ի պաշտպանություն քրիստոնեության։

Անկախ նրանից մարդը սուրբ է, թե մեղավոր, ոչ ոք իրավունք չունի մկրտել մեռելներին։ Միայն մեր Տերը՝ Երկնքում, զորություն ունի մահացածների վրա: Սա բոլոր ավանդական քրիստոնեական եկեղեցիների տեսակետն է:

Ընդհանրապես ընդունված Նիկիական դավանանքում մենք հայտարարում ենք. «Մենք հավատում ենք... ՄԵԿ մկրտության՝ մեղքերի քավության և թողությանը»: Որևէ մեկի կողմից իրականացվող երկրորդական կամ «վերամկրտությունը» հակականոնական է և հայ եկեղեցու կողմից անաթեմատացված։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աշխարհասփյուռ հայ Եկեղեցու անունից խստորեն դատապարտում է այս գործելաոճը։

Հայ Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի հայտարարության մեջ ասվում է. «Այս գործողությունները տարրական էթիկայի խախտում են։Մենք վերջերս նշեցինք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը և հաստատակամ ենք մնում Ճշմարիտ ծառայության ուղուն ու Աստծո Մարմնացյալ Որդուն : Կոչ ենք անում մեր բոլոր հավատացյալներին, ինչպես նաև մեր քույր քրիստոնեական եկեղեցիներին դատապարտել այս աննորմալ և տարօրինակ օկուլտիզմը և այս դատապարտումը հասցնել մորմոնական աղանդի ղեկավարության ուշադրությանը»: