Կկատարվի հոգեհանգիստ ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի համար
Մարտի 31-ին Սուրբ Գայանե վանքում, Սուրբ Պատարագի ավարտին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ, կկատարվի հոգեհանգստյան պաշտոն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարազատ զավակ, ազգային մեծ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երկարամյա նախագահ բարեհիշատակ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-օրեքի առիթով: