Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե և Զ լսարանների սաներն արժանացան կիսասարկավագության աստիճանի
![Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե և Զ լսարանների սաներն արժանացան կիսասարկավագության աստիճանի](https://www.armenianchurch.org/images/cache/news/1/16338855271901/4408b3548f4c4bc753f1ffdc6e95c527-1045x663.jpg)
Հոկտեմբերի 9-ին՝ Սուրբ Թարգմանիչների տոնին, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 16 և Զ լսարանի 25 սաներ, ձեռամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ստացան կիսասարկավագության աստիճան:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ճեմարանի Զ լսարանի 25 սաներ, ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կարժանանան սարկավագական ձեռնադրության: