Կարգալույծ է հռչակվել Տ. Մովսես քահանա Մանուկյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մովսես քահանա Մանուկյանը (Վիրահայոց թեմ):
Տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջնորդագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Մովսես քահանա Մանուկյանի` հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Խորեն Մանուկյան: