Կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը 02.07.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը:Տնօրինության համար հիմք է ծառայել Համբարձում աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սուրեն Արաբյան ավազանի անունով: