Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր քահանա Գևորգյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր քահանա Գևորգյանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Խաչատուր քահանայի կողմից ներկայացված դիմումը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Կարեն Գևորգյան: