Կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օգոստոսի 3-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի զեկուցագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի` ծառայության վայրն ինքնակամ լքելու և կարգազանց ընթացքի վերաբերյալ:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Գագիկ Հովհաննիսյան ավազանի անունով: