Կարգալույծ են հռչակվել Տ. Մաշտոց աբեղա Ժոռոյանը եւ Տ. Նարեկ քահանա Ահարոնյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ապրիլի 1-ից կարգալույծ են հռչակված Հոգեշնորհ Տ. Մաշտոց աբեղա Ժոռոյանը` հոգեւոր ծառայությունն ինքնակամորեն լքելու կանոնազանց ընթացքի համար եւ Տ. Նարեկ քահանա Ահարոնյանը` կարգալույծ հռչակված Ղազարոս Կյուրեղյանի հերձվածին հարելու կանոնազանց ընթացքի համար:
Այսուհետ նրանք դասվում են աշխարհականների շարքը եւ կկոչվեն իրենց ավազանի անուններով` Մուշեղ Ժոռոյան եւ Գարիկ Ահարոնյան: