Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Որոտան-Խնձորեսկ ճանապարհին վթարից զոհված զինվորականների հոգիների հանգստության համար
Նոյեմբերի 11-ին հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի հետևանքով զոհված զինվորականների հոգիների հանգստության համար:
Եկեղեցականաց դասը և հավատավոր հայորդիներն աղոթք բարձրացրին առ Աստված չորս քաջարի զինվորականների հոգիների խաղաղության և հանգստության համար: