Կատարվեց հոգեհանգիստ Գարեգին Ա Հայրապետի հոգու խաղաղության համար

Կատարվեց հոգեհանգիստ  Գարեգին Ա Հայրապետի հոգու խաղաղության համար 02.07.2018

Հուլիսի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ:

Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի շիրիմի առջև կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրապետի մահվան 19-րդ տարելիցի առիթով:

Եկեղեցականաց դասը և ուխտավոր հայորդիները աղոթք բարձրացրեցին առ Աստված լուսահոգի Գարեգին Ա Կաթողիկոսի հոգու խաղաղության և հանգստության համար: