Ծաղկազարդի տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում եւ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Գարեգին Բ կաթողիկոսն իր օրհնությունը կտա մանուկներին

Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 մարտի, 2002թ.,-

Կիրակի՝ մարտի 24-ին, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ։

Արդեն մի քանի տարի է, Ծաղկազարդի օրը Հայաստանյայց եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնություն։ Այս առիթով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը առավոտյան ժամերգությունից եւ Անդաստանի արարողությունից հետո իր օրհնությունը կտա մանուկներին։ Ծաղկազարդի տոնին Նորին Սրբությունը կայցելի նաեւ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր հավարտ սբ. պատարագի Հայրապետական օրհնություն կստանան բազմաթիվ մանուկներ։