Խաչվերացի տոնին Ուխտի պատարագ մատուցեց Եգիպտահայ թեմի առաջնորդ Տ. Զավեն արք. Չինչինյանը

Խաչվերացի տոնին Ուխտի պատարագ մատուցեց Եգիպտահայ թեմի առաջնորդ Տ. Զավեն արք. Չինչինյանը 18.09.2003

Սեպտեմբերի 14-ին, Խաչվերացի տոնին, Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով Մայր Աթոռը կրկին հյուրընկալել էր հարյուրավոր ուխտավորների: 1700-ամյա տաճարի ուխտավորներն էին Հայ Եկեղեցու Եգիպտոսի թեմի հավատավոր հայորդիները: Նրանցից մեծ մասը եգիպտահայ վարժարանների նախկին սաներ էին, ովքեր այս օրերին իրենց ավանդական հավաքն են անցկացնում մայր հայրենիքում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում Ուխտի պատարագ մատուցեց եւ ուխտավորներին ողջունեց Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Զավեն արք. Չինչինյանը:

Անդրադառնալով Սբ. Էջմիածնի եւ օրվա տոնի խորհրդին` Սրբազան Հայրն ասաց. «Սբ. Էջմիածինը հայոց զգայուն սիրտն է, որովհետեւ 17 դար ապրել է ժողովրդին հետ` ըլլալով տրտմակից նրա տխրության հետը եւ մասնակից` ուրախությանը: Սբ Էջմիածինը մերն է, եւ Միածինն Ինքը մատնացույց ըրավ այս վայրը` իբրեւ աղոթքի տուն, Հայրապետական Աթոռի վայր: Անսահման է Իջման Սբ. Սեղանից սփռվող հավատքի ուժը եւ ոգեկանությունը: Այն հավատքի ամուր վեմն է: Սբ. Էջմիածինը կբաշխվի բայց չի նվաճիր: Խոր է անոր կենսափորձը: Որքան բաշխվի, այնքան կշատնա, ինչքան լույս սփռե, այնքան` կշողա»,- ասաց Սրբազան Հայրը:

Սրբազան պատարագին ներկա էին նաեւ բազմաթիվ հյուրեր` Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով Սբ. Էջմիածնում գումարված միջազգային գիտաժողովի մասնակիցները, Հայ եկեղեցու բարերարներ, Շավիլի քաղաքապետը եւ այլոք:

Սբ. Պատարագից հետո Վեհարանի հանդիսությունների սրահում ուխտավորներին իր օրհնությունը տվեց Ամենայն Հայոց Հայրապետը: