Իտալիայի դեսպանը հրաժեշտ տվեց Գարեգին Բ Կաթողիկոսին
Դեկտեմբերի 14-ին հրաժեշտի այցով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին այցելեց Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պաուլո Անդրեա Տրաբալտան, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդունելով դեսպանին, բարձր գնահատեց նրա ջանքերը հայ-իտալական բարեկամության ամրապնդման գործում: Նորին Սրբությունը նշեց նաեւ Հայ Առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջեւ առկա ջերմ եւ եղբայրական հարաբերությունները:
Նորին Սրբությանը երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պրն. Տրաբալտան մասնավորապես նշեց. «Հայաստանում ապրած տարիներիս ընթացքում Մայր Աթոռ Սբ. Էջմիածինն ինձ համար եղել է ցանկալի վայր, ուր հաճախ այցելել եմ ու աղոթել նրա կամարների ներքո»:
Հրաժեշտից առաջ Վեհափառ Հայրապետը դեսպանին մաղթեց հաջողություն հետագա դիվանագիտական առաքելության մեջ: