Ի Տեր ննջեց Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մայիսի 10֊ին ի Տեր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբաններից Հոգեշնորհ Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը աղոթում են Հայր Մամբրեի հոգու հանգստության և խաղաղության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա մայիսի 13-ին՝ ժամը 18։00-ին, Սուրբ Շողակաթ վանքում։
Մայիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Սուրբ Շողակաթ վանքում կմատուցվի Ս․ Պատարագ, որի ընթացքում կկատարվի լուսահոգի Հայր Մամբրեի վերջին օծման արարողությունը, ապա հուղարկավորությունը՝ Մայր Աթոռի Ի Տեր ննջեց Տ. Մամբրե աբեղա Տաշչյանըմիաբանական գերեզմանատանը։