Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում 27.04.2021

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 6-10-ը տարեկան աշակերտների ընդունելություն 2021-2022 ուսումնական տարվա համար:
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քայլերով.
1. ընդունելության ձևի լրացում,
2. ընդունելության փաստաթղթերի ներկայացում,
3. փաստաթղթերի ստուգում,
4. գրավոր թեստ` հիմնական գիտելիքների և հոգեբանության վերաբերյալ,
5. հարցազրույց:
Ուսման, կեցության և ուղևորության ծախսերը հոգում է Հայոց Մարդասիրական ճեմարանը:
Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
- Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),
- Ծնողների/խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված և անգլերեն թարգմանությամբ),
- Մկրտության վկայական,
- Առաջադիմության թերթիկ և տեղեկանք նախորդ դպրոցից,
- Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ,
- Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),
- Միջնորդագիր հոգևոր հովվի կողմից,
- Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից:
Ինչպես ներկա, այնպես էլ նոր ընդունված աշակերտների ուսուցումը, համավարակի ստեղծած անկանխատեսելի խնդիրներով և վտանգներով պայմանավորված, նախատեսվում է շարունակել հեռավար եղանակով, մինչև աշակերտների Հնդկաստան մեկնելը: Հեռավար ուսուցումը կազմակերպվում է Zoom ծրագրով: Նոր ընդունված աշակերտների ծնողներն իրենց երեխաներին պետք է ապահովեն համապատասխան սարքավորումներով (սմարթ հեռախոս կամ համակարգիչ և համապատասխան արագությամբ ինտերնետ): Կրթությունը համապատասխանեցված է Հնդկաստանի Կրթության նախարարության, Դելլի կրթական համակարգին, որն անգլերեն լեզվով է:
Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2021 թ. մայիսի 3-ից մինչև հունիսի 14-ը, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-17:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:
Տեղեկությունների համար
1. զանգահարել` (010) 517 283 հեռախոսահամարով,
2. գրել՝ [email protected] էլհասցեին:
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.armeniancollege.edu.in կայքէջը և https://www.facebook.com/Armenian Colleg&Philanthropic Academy ֆեյսբուքյան էջը: